Posted in Ուսումնական ճամբար

Ուսամնասիրում ենք 3-րդ դասրանցիներ բլոգներն

Տիգրան Ղազինյան

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)- այո
  • ուսումնական  հաստատությունը-այո
  • դասարանը-ոչ

Բլոգի արտաքին հղումներ— չունի

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ-այո
  • նյութերի հրապարակման օր ՛ամիս, թիվ-այո

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ— ոչ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ-այո
    ստուգատեսներ-այո
    ֆլեշմոբներ-ոչ
  3. Ընտրությամբ գործունեությունը-ոչ
  4. Լրացուցիչ կրթությունը-այո
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր-ոչ
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր-ոչ
    ընտանեկան նախագծեր-այո
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր-ոչ
    ուսումնական ճամփորդություններ-ոչ
    ինքնակրթություն-ոչ
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)-այո

Միշտ այդպես աշխատասեր եղիր։

Posted in Հայրենագիտություն

Մեծեփ

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

 Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

 

Posted in Հայվետվություն

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։

ՁկնատեսակներըԼճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը։ ։ Կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Posted in Ստուգատեսային շաբաթ 2021

Հաշվետու պատում

Գնահատում ինքս ինձ

Տարվա սկզբին ,երբ ես նոր ծանոթացա Արևմտյան դպրոցի հետ ,ես սովորում էի ոչ լավ-ոչ վատ։ Հետո աստիճանաբար ավելի լավ սկսեցի սովորել։

Նախագծեր

Ես նախագծերին սիրով և ակտիվորեն եմ մասնակցել։ Ամենահավես նախագիծը, իմ կարծիքով, <<Իմ ընկերն>> Է։ Այդ նախագծին մենք ոչ միայն պատմում և գովում էինք մեր ընկեր Ռաֆայելին, այլ նաև պատրաստում էինք իր համար խաղեր։

Մեր անցած թեմաները

Մենք անցել ենք և անցնում ենք ամենահետաքրքիր առակները։

Օրինակ՝ Վարդան Այգեկցի , Եզոպոս և այլ հետաքրքրիր առակագիրների։

Մենք անցել ենք այս նախագծերը

Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Հովհաննես Թումանյան

Մենք ընթերցել և քննարկել ենք տարբեր հեքիաթներ, բանաստեղծություններ պատմություններ։ Ինձ շատ է դուր գալիս ընթերցել և ուրախ եմ , որ մայրենիի ժամին և տանը մենք շատ ենք ընթերցում։

Ես շատ եմ սիրում մայրենին ակտիվորեն մասնակցում եմ նախագծերին և կարծում եմ , որ բացթողում չունեմ։

Posted in Без рубрики

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար

յուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք հասկացանք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենոմ եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    հեքիաթ, պատմվածք,եղբայր, հարյուր
  2. 2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ-սիրուն            
       բ/ շատ-բազմաթիվ                    
       գ/կախարդական- մոգական

       դ/ մեծ — վիթխարի 

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

                 
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա- իշխանիկը

      ստորոգյալ- ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

«Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Նրանք շատ են սիրում թվեր

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Հայրենագիտություն

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք

Ես ուզում գովել իմ ընկեր Հարությունին:

Նա շատ ընկերասեր է,սիրում է պատմել տարբեր Անիմեների մասին:

Մենք իր հետ հաճախ դասամիջոցներին կամ դասերի վերջերին խաղում ենք:

Մենք ընտրության նույն խմբից ենք՝ ռադիոտեխնիկայի գիտունիկները :

Մենք ունենք անջարդելի ընկերություն:

Միասին անհաղթելի դուետ ենք:

Մեր դասրանի գիտունիկներն ենք:

Posted in Մայրենի

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակ, թախտ, կարճ, մարդ 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

մարդ , ով հագուստ է կարում

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

 երկրի — գոյական

երկար — ածական

դերձակը ̀- գոյական

ասում է — բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

անմիջապես, վերմակի տակ

   7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

  Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ , որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա :

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Իր կամակորությունը:

  11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Նա հատուկ կարճ կարեց վերմակը ևճիպոտը թաքցրեց:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Սուտասանը հեքիաթի թագավորին:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Մարդկանց տանջելու համար իր գլուխը կտրում ենք:

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Խորամանկ պատիժը

Posted in Без рубрики

Дятел

Дятел

Однажды мальчики подобрали маленького дятла. Назвали его Пеструхиным. К вечеру Пеструхин доверчиво клевал с руки мятый картофель и творог. На рассвете ему дали червей. После вкусного завтрака Пеструхин стал летать по комнате и весело покрикивать.

  1. Как назвали дятла?
    Дятла назвали Пеструхиным.
  2. Когда дятлу дали червей?
    На рассвете дятлу дали червей.
  3. Как вел себя дятел после завтрака?
    После завтрака дятел вел себя весело.

Упражнение.

Составьте словосочетания.

Дети (какие?) Веселые дети.

Брат (какой?) Храбрый брат.

Сестра (какая?) Красивая сестра

Компот (какой?) Вкусный компот

Котлета (какая?) Жареная котлета

Варенье (какое?) Клубничное варенье

Придумайте 5 словосочетаний.

Храбрый солдат, маленький дом, красивая мама, сильный папа, заботливая бабушка.

Posted in Ռուսերեն

Серый комок

В комнате на полу зашуршала бумага. Ваня глянул туда. Это был ёж. Как он сюда попал? На крик мальчика пришла мама. Ёж спрятался в уголке. На пол поставили миску с молоком. Минуты три все ждали. Выкатился серый комок — и давай пить молоко.

  1. Кого увидел Ваня на полу?
    На полу Ваня увидел ежика.
  2. Кто пришел на крик мальчика?
    На крик мальчика пришла мама.
  3. Что поставили на пол?
    На пол поставили миску с молоком.
  4. Что стал делать ёж?
    Еж стал пить молоко.

Упражнение.

Запишите слова в два столбика /кто? что?/

Человек, дом, город, мама, дерево, машина, щенок, кит, кузнечик, доктор, стол, люстра, шкаф, шофёр, книга.

Кто-человек, мама, доктор, шофер

Что- дом, город, дерево, машина, щенок, кит, кузнечик,, стол, люстра, шкаф, книга.

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Մենք մատենադարանում ենք

Մեր ճամփորդությունը սկսեցինք չորեքշաբթի օրը, ժամը՝ 10:30-ին։ Շարժվեցինք արևմտյան դպրոցից և Իսակովի պողոտայավ, Հաղթանակի կամուրջով, Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայով հասանք ՄեդրոպՄաշտոցի անվան Մատենադարան։

Ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսել եմ այնտեղ։ Այնտեղ տեսել եմ որդան կարմիր և որդան կարմիրով արված նկարազարդ գրքեր։ Մատենադարանում են գտնվում ամենամեծ և ամենափոքր գրքերը։ Ես տեսա մագաղաթյա մատյաններ, ձեռագրեր։ Մատենդարանի բակում են գտնվում Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։